Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երբ հասարակության մի որոշակի հատվածը արդարացնում է բռնությունը, անխուսափելիորեն բախվում է էլ ավելի դաժան բռնությունների. «Հայոց աշխարհ»

Օգոստոս 02,2017 10:52

Այս օրերին ինչ-որ ագրեսիվ «ժայթքում» է։ Հաշված օրերի ընթացքում սա էլ արդեն երրորդ աղմկոտ դեպքն է՝ Արմավիրի մարզպետի խորհրդականի դաժան սպանությունից, Սեւանի լողափերից մեկում ծագած ծեծկռտուքի ու դրա հետ փոխկապակցված միջադեպի հետեւանքով կրկնակի սպանության դեպքից հետո։

Ըստ որում՝ ոստիկանական ամփոփագրերի համաձայն, միայն անցած մեկ օրվա ընթացքում մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպք է արձանագրվել։ Նախորդ օրերի նույն վիճակագրությունն էլ պակաս անհանգստացնող չէ։

Դժվար է միանշանակ ասել, թե ինչ կոնկրետ գործոններով է պայմանավորված դաժանության եւ ագրեսիայի նման «ժայթքումը», մանավանդ միանգամայն տարբեր դեպքեր են, տարբեր հանգամանքներ։ Բայց հետեւանքներն են ահավոր։ Ակնհայտ է, որ ինչպես իրավապահ մարմինները, այնպես էլ հասարակական կառույցները որոշակի ջանքեր պիտի գործադրեն ագրեսիվ տրամադրությունները հնարավորինս նվազեցնելու ուղղությամբ։

Դժվար է վստահորեն պնդել, բայց առնվազն կարելի է ենթադրել, որ դաժանություն, բռնության տեսարաններ քարոզող զանազան նյութերի տարածումը հնարավորինս պետք է նվազեցնել, որ անհատի կյանքի դեմ ուղղված բռնություններն արդարացնողներին պետք է արագորեն կարգի հրավիրել։

Ի վերջո, երբ հասարակության մի որոշակի հատվածը, ինտերնետ տարածքում կլինի թե կենցաղային զրույցների հարթության վրա, արդարացնում է բռնությունը, անխուսափելիորեն բախվում է էլ ավելի դաժան բռնությունների։ Դա փակ եւ մահաբեր շրջան է։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031