Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը նույն բանը կարո՞ղ է կրկնել զոհված ոստիկանների հարազատների ու զավակների աչքերին նայելով. «Իրավունք»

Օգոստոս 02,2017 10:48

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը լրատվամիջոցներից մեկին ասել է, որ ՊՊԾ գունդը գրաված զինյալներն արյունահեղության նպատակ չեն ունեցել:

«Իրավունքն» Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ երեք ոստիկանների մահը ՊՊԾ գնդի զինյալների կողմից արյունահեղություն չէ՞ր։ «Ոչ։ Եղել է ցավալի միջադեպ։ Համոզված եմ՝ առաջինը հազիվ թե ՊՊԾ գունդը գրաված տղաները կրակ բացած լինեին։ Եթե կրակ բացած լինեին, այլ խնդիրներ կառաջանար։ Ես ինչքան լսել եմ՝ մի ոստիկանի մահը եղել է այն պատճառով, որ ներսից դուռը փակել է, եւ չեն հասցրել ժամանակին օգնություն ցույց տալ։ Հիվանդանոցում մահացել է»,- ասաց կուսակցության փոխնախագահը։

Տեսնես պարոն Մարտիրոսյանը նույն բանը կարո՞ղ է կրկնել զոհված ոստիկանների հարազատների ու զավակների աչքերին նայելով։

Սոնա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031