Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը, ամփոփելով Սարաեւոյում ավարտված Եվրոպայի առաջնությունում մեր պատանիների մասնակցությունը, Aravot.am-ին ասաց. «Քանակական եւ որակական առումով մենք ավելի շատ ակնկալիքներ ունեինք, բայց մեր սպասելիքներն արդարացան որոշ չափով: Տարեցտարի Եվրոպայի առաջնության աշխարհագրությունը մեծանում է, իսկ մրցակցությունն ուժեղանում: Անգամ Հոլանդիան ու Սլովակիան մրցանակակիր ունեցան: Նման բան երբեք չէր եղել: Մեկ ամիս հետո աշխարհի առաջնությունն է, որին պետք է լրջորեն նախապատրաստվենք: Թիմի կազմում փոփոխություններ ենք անելու աշխարհի առաջնությունում լավ հանդես գալու համար»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ