Այսօր ՝ օգոստոսի 1-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս եւ Ոսկեվան գյուղերի պաշտպանական դիրքերի եւ դրանց հարակից խոտհարքների վրա:
Գնդակոծությունն ավելի ինտենսիվ է դարձել ժամը 20-ից: Ադրբեջանական գնդակներից խոտհարքների չոր խոտը բռնկվել է: Ծագած հրդեհից ականներ են պայթել, սահմանամերձ տարածքում հրդեհը ներկայումս շարունակվում է:
Ներկայացվող լուսանկարների հեղինակը Բաղանիս գյուղից լրագրող Աննա Սահակյանն է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ