Լրահոս
Օրվա լրահոսը

Սաակաշվիլին չի բացառել, որ Ուկրաինայում իրեն կձերբակալեն ու կարտահանձնեն Վրաստան

Օգոստոս 01,2017 18:20

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում քաղաքական ապաստան փնտրել ԱՄՆ-ում կամ այլ երկրում և կվերադառնա Ուկրաինա, որպեսզի շարունակի իր քաղաքական պայքարը: Այս մասին Սաակաշվիլին հայտնել է տեսազանգով հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Ես չեմ պատրաստվում օգտվել ԱՄՆ-ի կամ այլ երկրի պաշտպանությունից, ես պատրաստվում եմ վերադառնալ Ուկրաինա և հենվել մեր ակտիվիստների վրա»,- ասել է Սաակաշվիլին:

Նա նշել է, որ վերադառնալու ժամկետը կհայտարարի ավելի ուշ, բայց կվերադառնա ոչ թե «թաքուն», այլ բացահայտ և հանրային կերպով:

Քաղաքական գործիչը չի բացառել, որ Ուկրաինայի իշխանությունները կարող են թույլ չտալ իրեն մուտք գործել երկրի տարածք, ավելին, կարող են ձերբակալել և արտահանձնել Վրաստանին:

«Ես վստահ եմ, որ ճիշտ եմ: Ես հենվում եմ Ուկրաինայի քաղաքացիների օրինավորության վրա, որոնք թույլ չեն տա նման կամայականություն: Ես ճիշտ եմ, ես թաքցնելու ոչինչ չունեմ, և կարևորը, ես ոչ թե ինձ եմ պաշտպանում, այլ ցանկանում եմ պաշտպանել կամայականություններից: Եկեք մտածենք լավի մասին, բայց պատրաստ լինենք վատի: Ես պատրաստ եմ, բայց կարծում եմ, որ ի վերջո, ճիշտը կհաղթի»,- ասել է Սաակաշվիլին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031