Հուլիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը հայտնել է, որ ավարտել են «Թուֆան» զրահամեքենան արտադրության դնելու աշխատանքները: Զրահամեքենան սերիական արտադրության նախատեսվում է դնել «մոտ ապագայում»: Այս մասին հայտնել է նախարարության կայքը:
Մինչ այս Ադրբեջանը 2016-ի սեպտեմբերին ADEX-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացրել էր «Թուֆան» զրահամեքենայի մակետը: Այդ ժամանակ ևս պնդում էին, որ այն ամբողջովին տեղական նախագծման է:
Զրահամեքենայի առաջին փորձնական օրինակը ներկայացվել է 2017 թ. մայիսին Թուրքիայում անցկացված IDEF-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում