Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով այսօրվա նիստի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ:
Այնուհետեւ նիստը վերսկսվեց, սակայն շարունակվեց առանց կողմերի հարազատների ներկայության:
Նիստը հետաձգվեց, քանի որ Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացավ, նրան շտապօգնությունը տեղափոխեց հիվանդանոց: Նրա հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստում՝ օգոստոսի 29-ին, ժամը 13:00-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ