Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը (լուսանկարում) Aravot.am-ին հայտնեց, որ լրատվամիջոցներով սխալ տեղեկություն է գնացել Սեւանի «Միրաժ» լողափում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ: Պարզվում է՝ սպանվածը ոչ թե «Միրաժի» սեփականատերն է եղել, այլ՝ Սեւանի բնակիչ:
Ըստ քաղաքապետի. «Շատ բարի, հանգիստ մարդ է եղել, նավակ ուներ, ափերին նավով ժողովրդին ման էր տալիս»:
Պարոն Մուրադյանին հասած տեղեկությունների համաձայն, թեթեւ խոսակցությունից վիճաբանություն է սկսվել. «Վիճաբանություն են ունեցել, իմ տվյալներով, խնդիր է առաջ եկել, զանգել, տղային կանչել են: Տղան, որ արդեն հասել է, ծեծկռտուքի պահին, տեսել են՝ հայրը մահացած, ընկած է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ