Քիչ առաջ ծեծկռտուք տեղի ունեցավ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործի քննության ժամանակ: Սպանվածի ամուսնու մոր հարցաքննության ժամանակ վերջինս կրկին վատացավ, ասաց, որ տարեց կին է, իրեն հարցերով մոլորեցնում են ու տանջում:
Տուժող կողմի հարազատներից մեկը տեղից խոսելով ասաց, որ այս ինչ են անում՝ տարեց կնոջը տանջում են:
Ամբաստանյալների հարազատներն էլ բորբոքվեցին՝ ասելով, որ իրենց անմեղ տղաներին դատում են:
Տղամարդկանց միջեւ ծեծկռտուք տեղի ունեցավ, նիստը հետաձգվեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ