Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանի վարկանիշն անկում է գրանցել

Օգոստոս 01,2017 14:54

Հայաստանում Gallup International Association-ի լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը, ամփոփելով կառավարության և վարչապետի աշխատանքի վերաբերյալ` իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները, հայտարարեց, որ Կարեն Կարապետյանի վարկանիշը շուրջ 10 տոկոսով անկում է գրանցել: «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Նավասարդյանը նշեց, որ հուլիսի 5-15-ը Երևանում և մարզերում իրականացվել են դեմ առ դեմ 1104 հարցումներ: Ընտրանքային սխալը 3 տոկոս է:

Արամ Նավասարդյան

Ըստ ուսումնասիրությունների` անկում են գրանցել բոլոր կուսակցությունների վարկանիշները: Սա Արամ Նավասարդյանը բնական է համարում ու նշում. «Հետընտրական ժամանակաշրջանում դա նորմալ երևույթ է»:

Համաձայն հարցումների` հանրության 34.3 տոկոսը վատ, 32,3 տոկոսը շատ վատ է գնահատում երկրի տնտեսության վիճակը:

24.5 տոկոսը գոհ է ՀՀ նախագահի, 26 տոկոսը` կառավարության, 18 տոկոսը ԱԺ-ի աշխատանքից: Այս առիթով Արամ Նավասարդյանը նկատեց. «2006-ից իրականացվող հետազոտությունների ընթացքում միշտ դրական արդյունքներով առաջին տեղում ՀՀ նախագահի աշխատանքն էր, իսկ վերջին երկու փուլի ընթացքում կառավարության աշխատանքը մի փոքր ավելի դրական է գնահատվում»:

Հարցումների արդյունքներով` ամենաբարձր քաղաքական գնահատականն են ստացել նախարարներից Արմեն Ամիրյանը, Դավիթ Տոնոյանը`3,4,  Վիգեն Սարգսյանը` 3,2, Արծվիկ Մինասյանը` 3,1:

Ամենացածր ցուցանիշը գրանցել են Վարդան Արամյանը` 2,7 և Արտեմ Ասատրյանը` 2,5:

Հարցումների տվյալներով` Կարեն Կարապետյանի գործելաոճը մարտ ամսվա ընթացքում դրական էր գնահատում հարցվածների 80.6%-ը, իսկ հուլիսի արդյունքներով` 71,7% -ը:

Արամ Նավասարդյանը փաստեց, որ ունենք վարչապետի վարկանիշի մոտ 10 տոկոսի անկում, այնուհետև պարզաբանեց. «Պետք է հասկանանք, որ այս ցուցանիշը գրանցվել է հուլիսին` քարոզարշավի բացակայության ներքո: Բայց 71,7 տոկոսը ևս բարձր գնահատական է, և քաղաքական դաշտում չկա այլ ֆիգուր, որն ունենա նման բարձր վարկանիշ»: 63,4 տոկոսը վստահում է Կարեն Կարապետյանին, մինչդեռ կառավարությունից սպասումները գրեթե երկու անգամ նվազել են:

Հարցին` ինչպե՞ս է, որ կառավարության նկատմամբ թերահավատությունը երկու անգամ նվազել է, մինչդեռ Կարեն Կարապետյանի նկատմամբ վստահությունը բարձր ցուցանիշ է գրանցել, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Կարելի է վստահել Կարեն Կարապետյանին, բայց մի շարք այլ մարդիկ էլ են աշխատում համակարգում: Մյուս պատճառաբանությունը այլընտրանքի բացակայությունն է: Կա՞ այլ քաղաքական գործիչ այսօր, որը կարող է ավելի լավ փոփոխություններ իրականացնել, թող ի հայտ գա, հանրությունն էլ հավանություն կտա նրան»:

Հարցին` ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանին որպես քաղաքական գործիչ, 65 տոկոսը դրական գնահատական է տվել: 68,6 տոկոսը ցանկանում է նրան տեսնել վարչապետի պաշտոնում 2018-ից հետո: Հարցին` արդյոք 2018-ի ապրիլից հետո Կարեն Կարապետյանը կշարունակի՞ իր աշխատանքը ՀՀ վարչապետի պաշտոնում, 54 .3 տոկոսը դրական պատասխան է տվել:

Իսկ հարցվածների 43,2 տոկոսը ընդհանրապես չի վստահում ՀՀ իշխանություններին:

Արամ Նավասարդյանը տեղեկացրեց, որ մի հետազոտություն էլ պատրաստվում են իրականացնել հոկտեմբերին, որպեսզի ներկայացնեն հանրության`կառավարության մեկ տարվա աշխատանքի գնահատականը:varchapet-2017

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարին says:

    Հարւել Առավոտ,

    Ողջունելի է (մյուս լրատվական կայքերի համեմատած) մանրամասն (ներառյալ ինֆոքրաֆիքայո՛վ) հաղորդակցման համար։

    Իսկ ո՞նց կամ որտե՞ղ գտնել հարցումի բոլոր մանրամասնություններն ու զեկույցը։ Հղում չկար ու ոչ Gallup International Association-ի ոչ էլ «Էմ Փի Զի» ՍՊԸ-ի կայքում գտել եմ։

    Կարին

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031