Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:
Մեկնարկային օրը Հայաստանն արդեն ունի եզրափակչի մեկ մասնակից: 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը նախնական գոտեմարտերում պարտության մատնելով բոլոր մրցակիցներին՝ այսօր երեկոյան գոտեմարտելու է ադրբեջանցի Շահին Մուխտարովի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ