Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Էս ո՞ր թիվն է, որ Ռուզանը զուսպ տաներ ծեծերն ու նվաստացումները, բայց մտնող-հելնողի մոտ երջանիկ ընտանիք խաղար». «Իրավունք»

Օգոստոս 01,2017 12:52

Արմավիրի մարզպետի խորհրդականի՝ 52-ամյա Մանուկ Սիմոնյանի ահասարսուռ սպանության լուրը շոկի մեջ է գցել սարդարապատցիներին։ «Ումից ասես կսպասեինք։ Մանուկը էնքան առաքինի, շնորհքով, հարգանքով մարդ էր, եւ կնոջից էլ, ով, համենայնդեպս, գյուղացիներիս աչքին միշտ հանգիստ, սուսիկ-փուսիկ հարս է երեւացել, երբեք էդ տեսակ դաժանություն չէինք սպասի։ Բա տղան… Տղան ո՞նց կարար նման քայլի գնալ… Աշխարհի վերջն է, բալա ջան»,- մեզ հետ զրույցում ասաց Սիմոնյանի համագյուղացիներից մեկը:

Սպանվածի հարազատները եւս պատճառների մասին շատ բան ասել չեն կարող կամ չեն ցանկանում։ Սակայն Մանուկի հորեղբոր որդին՝ Սամվելը, ով գյուղի անասնաբույժն է, այս հանգամանքի վրա ուշադրություն դարձրեց, այն սառնասրտության, որ կինն ու որդին դրսեւորում էին, երբ դեռ Մանուկն անհայտ կորած էր համարվում.

– էս պատմելու, ասելու բան չի, որ եկավ մեր գլխին։ Մանուկենց ընտանիքը միշտ բոլորիս համար օրինակ է ծառայել։ Հանգիստ, գլուխը կախ աղջիկ էր՝ ամուսնուն ու ընտանիքին նվիրված։ Ես հաճախ էի լինում իրենց տանը, մշտապես ժպիտը դեմքին դիմավորում էր ամուսնուն, ասում-խոսում էին։ Լավ, որ Մանուկը ծեծում, էր, կամ վիճաբանում էին, ինչի՞ մի օր էդ հարսը չբողոքեց, ինչի՞ մի օր մի կապտուկ չտեսանք վրան, որ էսօր ասում է՝ պարբերաբար ծեծել է, բռնացել է իր կամքին։ Կամ՝ էս ո՞ր թիվն է, որ Ռուզանը զուսպ տաներ ծեծերն ու նվաստացումները, բայց մտնող-հելնողի մոտ երջանիկ ընտանիք խաղար։ Ես, որ էդքան կապված էի իրենց ընտանիքի հետ, բացի ջան-ջիգյարից ուրիշ ոչինչ չեմ լսել իրենց տանը։ Լավ, մեզ չէր ասում, թող եղբայրներին զանգեր ու ասեր, եթե նման բան կար, ոչ թե թուրքի նման հաշվեհարդար տեսներ Մանուկից։

– Ի՞նչ գիտեք դեպքի օրվա մասին։

– Ոչինչ համարյա։ Մոր ու տղայի կազմած սցենարը էնքան սահուն էր, որ որեւէ մեկի մտքով չէր անցնի, որ նման դաժանության հեղինակը հենց Ռուզանն է ու տղան։ Շաբաթ օրը Մանուկի ընկերներից մեկը գնացել է իրենց տուն, կինը ասել է, որ ամուսինը դուրս է եկել անծանոթ մարդու մեքենայով եւ տուն չի վերադարձել։ Մանուկի ընկերը զանգեց ինձ, գնացի իրենց տուն, տեսնեմ մեր ու տղա հանգիստ նստած են։ Ինձ նույնպես ասաց այն, ինչ ասել էր ընկերոջը։ Առանց որեւէ էմոցիաների, շփոթմունքի խնդրեց գտնեմ ամուսնուն, անգամ ինքն էր դիմել իրավապահներին։ Բա՞, տղան։ Տղան մի ծպտուն անգամ չհանեց, քարացած, իբրեւ անհանգստացած, նստած էր։ Այնինչ՝ Ռուզանն արդեն սպանել էր Մանուկին, բայց սառնասրտորեն անհանգստացած կնոջ դեր էր ընդունել։

Թե ոնց են իմացել, որ կինն ու տղան են այդ ամենի հեղինակը, քննության շահերից ելնելով՝ մանրամասներ չեն ասում։ Ձերբակալման պահին էլ ներկա չեմ եղել, բայց ասում են, որ ոնց որ սառնասրտորեն անհանգստացած կնոջ դեր է խաղացել, այդպես էլ խոստովանել է, որ ինքն է սպանել Մանուկին, իսկ տղան օգնել է դիակը թաքցնել։

Ամենացավալին ու անտանելին գիտեք որն է, որ այդ նույն տղայի համար Մանուկը ոչինչ չէր խնայում։ Տղան Մանուկի հպարտությունն էր, եղբորս ամեն երկրորդ բառը տղան էր. «Ասում էր, տղես, իմ թագավոր տղով հլը ուր եք, որ գլուխ գովամ», բայց էսօր էդ նույն տղան իրեն բառիս բուն իմաստով փոսը գցեց….

Իլոնա ԱԶԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031