Այսօր՝ օգոստոսի 1-ին ժամը 10.40-ի սահմաններում հրազենային վնասվածքով Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել պայմանագրային զինծառայող, Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի բնակիչ, 1986թ. ծնված Արմեն Մեխակի Մազլախանյանը:
ԲԿ-ից տեղեկացանք,որ նա հրազենային վնասվածք է ստացել դեմքի շրջանում:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Ա. Մազլախանյանը վիրավորվել է ադրբեջանական զինուժի կրակից, վիրավորի վիճակը նորմալ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ