Ռուսաստանի Արմավիր քաղաքում կալանավորվել է 44-ամյա օրենքով գող Արա Մուրադյանը, որը հայտնի է «Արա Արմավիրսկի» մականունով: Այս մասին հայտնում է Prime Crime պորտալը:
Ըստ այդ տեղեկությունների՝ հուլիսի կեսերին Մուրադյանն իրավախախտման համար կալանավորվել էր 15 օրով, որից հետո նրա դեմ մեղադրանք է առաջադրվել խարդախության հոդվածով: Քրեական գործի մանրամասներն առայժմ գաղտնի են պահվում:
Գործակալությունը հիշեցնում է, որ Արա Մուրադյանը «գողական ընտանիք» է ընդունվել 2012թ. դեկտեմբերին՝ դառնալով Դեդ Հասանի վերջին «սանիկներից» մեկը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ