Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ հանձնաժողովը մերժեց ապրիլյան քառօրյայի մասնակցին

Օգոստոս 01,2017 11:11

Դատապարտյալների վաղաժամկետ պայմանական ազատ արձակման նոր հանձնաժողովը մերժել է «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ, ապրիլյան քառօրյայի մասնակից, ազատամարտիկ Սամվել Մելքոնյանին: Այս մասին մեզ ասաց խմբագրություն զանգահարած նրա եղբայրը` Մանվել Մելքոնյանը:

Ազատամարտիկը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասով` թմրամիջոցների ապօրինի վերամշակում, պահում` առանց իրացման նպատակի եւ դատապարտվել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

«Թալինի փողոցներից մեկում պլանի թուփ է տեսել`քաղել է ու բռնվել: Կռվող տղա է: Դատարանում ասաց, որ օգտագործում է մեկ-մեկ»,-պատմեց եղբայրը:

Արցախյան ազատամարտում ձեռքից վիրավորվել է, 2-րդ կարգի հաշմանդամ է ու, չնայած դրան՝ ապրիլյան պատերազմին սահմանում էր:

«3 ամիս առաջ նախկին հանձնաժողովը կտրեց .ասինք՝ լավ օրենքը փոխվում է, նոր հանձնաժողովը կազատի, բայց տարբերություն չկա: Էլ խի՞ են խաբում ժողովրդին»,-ասաց Մանվելը:

Նրա խոսքով՝ 8 ամիս է մնում, որ եղբայրը ազատվի ու չունի ոչ մի տույժ, նկատողություն:

Եղբայրների հույսը դատարան է`անկախ հանձնաժողովի որոշումը վիճարկելու են:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031