Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախկին ոստիկանապետ. «Հանցագործությունների 70 տոկոսը սոցիալական բնույթ ունեն». «Ժողովուրդ»

Օգոստոս 01,2017 10:37

Հուլիս ամսվա ընթացքում Հայաստանի մարզերում եւ մայրաքաղաքում արձանագրված դաժան ապանություններն ու կրակոցները ցույց են տալիս, որ անպատժելիության մթնոլորտը, անարդարությունը, հասարակության շրջանում արմատացած անհանդուրժողականությունը ստեղծել են մի իրավիճակ, երբ մարդիկ իրենց խնդիրները լուծում են ինքնադատաստանի միջոցով։

«Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի հետ։

– Պարոն Սարգսյան, այս մեկ ամսվա ընթացքում սպանության սարսափելի դեպքեր արձանագրվեցին, ինչի՞ հետեւանք է այս ամենը։

– Այս պահին ինձ դժվար է գնահատական տալ, հանցագործություն բոլոր ժամանակներում էլ եղել է, եթե այս մեկ ամսվա ընթացքում դեպքերը շատ են, իմ կարծիքով իրավապահ մարմինները եւս կնայեն, կվերլուծեն, կհասկանան՝ պատճառը ինչն է։ Չեմ կարծում, որ հանցագործ աշխարհի հետ կապված զարգացումներ կան, երեւի թե սոցիալական բնույթ են նմանօրինակ դեպքերը կրում։ Իմ կարծիքով՝ ինչպես ես այս պահին զգում եմ, շուրջս նայում եմ, հանցագործությունների 70 տոկոսը սոցիալական բնույթ ունեն։

– Իսկ արդյո՞ք անպատժելիության մթնոլորտի հետեւանք չէ, որ մարդիկ իրենք են խնդրին լուծում տալիս՝ ինքնադատաստանի գնալով։

– Չեմ կարծում, որ անպատժելիության մթնոլորտն է, բոլորն էլ պատժվում են, ինչքան որ ես տեսնում եմ։ Չունեմ այնպիսի ինֆորմացիա, թե ով է այս ժամանակահատվածում հանցագործություն կատարել ու դուրս եկել։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031