«Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է արվի անվտանգության համար: Նման ճոխություն չի կարելի թույլ տալ ներկա պայմաններում, մեզ հարիր չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը, անդրադառնալով վերջերս պետական կառավարման մարմինների համար ձեռք բերված ծառայողական շքեղ ավտոմեքենաներին:
«Ունենալով բազում խնդիրներ բանակաշինություն, անվտանգություն հարցերում և միանգամից ահռելի գումար տրամադրել շքեղ ավտոմեքենաների, իհարկե ճիշտ չէ: Կարծում եմ դա ցանկացածին էլ հասկանալի է: Այնպես չէ, որ ասում ենք ընդհանրապես չի կարելի, ուղղակի այս ամենը իր չափն ունի:
Ինչ վերաբերում է նախկին ավտոմեքենաներին, ես մանրամասների չեմ տիրապետում: Համենայն դեպս ավտոմեքենաների անսարքությունների վերաբերյալ իրական բողոքներ չկար»,- նշում է խմբակցության ղեկավարը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ