Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես վստահում եմ մեր երկրի նախագահին ու վարչապետին». Արցախի ԱԺ խմբակցության ղեկավար

Հուլիս 31,2017 21:45

«Այնպես չէ, որ խնդիր է դրվում ավտոմեքենաների թարմացման, պարզապես այս ավտոմեքենաները արդեն մոտ 10 տարի է ծառայում են և արդեն հնամաշ են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Հայրենիք խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, անդրադառնալով վերջերս պետական կառավարման մարմինների համար ձեռք բերված ծառայողական շքեղ ավտոմեքենաներին:

«Բոլոր նորմալ պետություններում էլ ծառայողական ավտոմեքենաները փոխվում են: Նոր ավտոմեքենաների անխափան աշխատելու համար առաջին մի քանի տարին ոչ մի ծախս չի կատարվում: Իսկ այս առումով հին ավտոմեքենաների պահելը ավելի ծախսատար է լինելու:

Բացի դրանից այս հարցում շոշափվում են մարդկանց անուններ, սակայն շատ հնարավոր է, որ այդ անձինք շուտով չլինեն պաշտոնի: Չպետք է երևույթը կապել անձի հետ: Ծառայողական ավտոմեքենան պատկանում է պետությանը, տվյալ պաշտոնը զբաղեցնողին, այլ ոչ թե անձին»,- նշում է Արթուր Թովմասյանը:

Նրա խոսքով՝ Արցախի նորօրյա պատմության մեջ կան բազմաթիվ փաստեր, երբ Արցախին ծառայողական ավտոմեքենաներ են նվիրվել ՀՀ իշխանությունների, ինչպես նաև տարբեր մեծահարուստների կողմից:

«Ես վստահում եմ մեր երկրի նախագահին ու վարչապետին և իրենց լավ ճանաչելով գիտեմ, որ շռայլություն թույլ չեն տա: Նրանք այն անձնավորություններն են, որոնց գերխնդիրն ու ողջ ուշադրությունն այս պահին հիմնականում առաջնագիծն է՝ հայ զինվորի և մեր ժողովրդի կյանքը անվտանգ դարձնելը»,- նշում է խմբակցության ղեկավարը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31