Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալները եկել էին, պաշտպանը՝ ոչ

Հուլիս 31,2017 19:22

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ ոստիկանների նկատմամբ բռնություններ կատարելու մեջ մեղադրվող Սարգիս Աբաջյանի եւ Կարեն Վանոյանի գործով դատական նիստն այսօր տեղի չունեցավ:
Թեեւ ամբաստանյալներն արդեն դատարան էին բերվել, բայց պաշտպան Անժելա Հոբոսյանի չներկայանալու պատճառով հետաձգվեց:

Տիկին Հոբոսյանն ավելի ուշ ասաց, որ տեղյակ չի եղել այսօրվա նիստի մասին, այս գործը նոր է իրեն փոխանցվել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգիս Արաբաջյանին եւ Կարեն Վանոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 19-ին ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման կապակցությամբ քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն ապահովող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:

Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 9-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31