ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Ծաղկաձորում օրերս անցկացվել է հերթական ճանաչողա-ուսուցողական ծրագիրը: Եռօրյա ծրագրին մասնակցել են ՀՀԿ ԵԿ նախաձեռնած Անդրանիկ Մարգարյանի անվան 2-րդ ամառային քաղաքական դպրոցի շրջանավարտները և ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի անդամները:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են գործնական աշխատանքներ և սիմուլյացիոն խաղեր, որոնց ընթացքում երիտասարդները փորձել են կիրառել նախորդ ծրագրերի ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները: Գործնական աշխատանքները վերաբերել են հիմնականում բանակցային արվեստին, առաջնորդությանը և քարոզարշավ անցկացնելու հմտություններին:
Ծրագրի ընթացքում ներկայացվել է նաև ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի 2016-2017 թթ. գործունեության վերաբերյալ հաշվետվություն, որի ընթացքում երիտասարդները ծանոթացել են միջազգային հարթակում ՀՀԿ ԵԿ ունեցած ձեռքբերումներին, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը և այդ շրջանակներում ունեցած հաջողություններին:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն