Վանաձորում հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք շենքերի բակերում երգելով փորձում են գումար հավաքել ու ընտանիք պահել: Այսօր էլ թաղամասերից մեկում մի պապիկ երգելով գումար էր վաստակում: Ասում է խնամքին 2 անչափահաս թոռնիկ ունի: Փորձում է օրվա հացն այս կերպ վաստակել. «Էրեխեքս դեռ դպրոցական են, չեն կարող աշխատել, ես եմ իրենց պահում: Աստծուց խնդրում եմ, շատ չէ, գոնե մի 2 տարի էլ ինձ կյանք տա, թոռներիս մի քիչ էլ մեծացնեմ ու նոր մեռնեմ»:
Ասում է յուրաքանչյուր թաղամաս տարվա մեջ մեկ անգամ է գնում: Լինում են դեպքեր, որ շատ է վաստակում, լինում է, որ մարդիկ արհամարհում ու գումար չեն տալիս: Բայց չի նեղվում: Շարունակում է իր կատարումներով ուրախացնել մարդկանց:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Մանրամասները՝ տեսանյութում