The Beatles խմբի անդամ Փոլ Մաքքարթնին երգ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին: Այս մասին, ինչպես գրում է Hollywood Reporter-ը, երաժիշտը հայտնել է ուսանողների հետ հանդիպմանը:
Թե ինչի մասին է երգը՝ Մաքքարթնին չի հայտնել: Սակայն, հաշվի առնելով, որ Մաքքարթնին, մեղմ ասած, Թրամփի երկրպագուն չէ, կարելի է ենթադրել, որ Սպիտակ տանը գոհ չեն լինի նոր երգից:
«Ես նրա երկրպագուն չեմ: Նա բաց է թողել Ամերիկայի կեղտոտ կողմերի կապերը: Մարդիկ հանկարծ զգացին, որ իրավունք ունեն անտագոնիստական վերաբերմունք դրսևորել շրջապատի նկատմամբ՝ կախված նրանց մաշկի գույնից կամ այլ ռասսայի պատկանելությունից: Ինձ թվում էր՝ մենք վաղուց անցել ենք այդ փուլը»,- ասել է Մաքքարթնին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ