«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական մրցաշարում Երևանի վարչական շրջանների միջև «շաշկի» մարզաձևում ծավալված պայքարում հաղթել է Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Մալաթիա-Սեբաստիա և Ավան վարչական շրջանները ներկայացնող երեխաները: Առաջին երեք տեղերն զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են պատվոգրերով ու մեդալներով:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային մրցաշարի 8 մարզաձևերում թիմային ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:
Երեւանի քաղաքապետարան