Իբրեւ կինոգործիչների միության նախագահի թեկնածու շրջանառվում է նաեւ Կինոգործիչների միության հանգուցյալ նախագահ Ռուբեն Գեւորգյանցի որդու` կինոռեժիսոր Վահե Գեւորգյանցի անունը:
Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց` ինչո՞ւ է ուզում անպայման ուզում դառնալ այդ միության նախագահ: Մեր զրուցակիցն ասաց, որ փառասեր չէ, բայց եթե իր թեկնածությունն առաջադրվի, դեմ չի լինի ղեկավարել կինոգործիչների միությունը:
Վահե Գեւորգյանցը չթաքցրեց, որ այնուամենայնիվ մտավախություն ունի, որ պաշտոնի «ժառանգականության» մեջ իրեն կմեղադրեն:
Նա նաեւ հայտնեց, որ շատ հարցեր կպարզվեն օգոստոսի 3-ին կայանալիք վարչության նիստում, որի անդամ է նաեւ ինքը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Վահե Գեւորգյանցի հետ հարցազրույցի մանրամասները` օգոստոսի 1-ի տպագիր «Առավոտում»: