Լրահոս
Օրվա լրահոսը

«Անմեղ մարդկանց գցել չորս ամիս պահում եք». Սամվել Բաբայանը՝ «Իգլա»-ի գործով առաջին նիստում (Տեսանյութ)

Հուլիս 31,2017 16:40

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց «Իգլա»-ի գործով դատավարությունը:

ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց, նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Սանասար Գաբրիելյանին, Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել «Իգլա»-ն: Իսկ Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Առաջին նիստում ճշտվեց ամբաստանյալների ինքնությունը: Երբ դատավորը Սամվել Բաբայանին հարցրեց, թե ինչ կրթություն ունի, որտեղի քաղաքացի է, Բաբայանը ժպտաց: Դատավորը պարզաբանեց, որ սրտնեղել պետք չէ, այդ հարցերը բոլորին էլ տրվում են: Բաբայանն ի պատասխան ասաց, որ չի սրտնեղում:

Այնուհետեւ դատավորը հետաքրքրվեց, թե Բաբայանն արդյոք նախկինում դատվածության խնդիր ունեցե՞լ է: «Կարծեմ՝ ունեցել եք, ներմամբ եք ազատվել»,-ճշտեց դատավորը:

Բաբայանը պատասխանեց. «Ներմամբ չեմ ազատվել, ոնց ուզում եք՝ ձեւակերպեք: Հիվանդության պատճառով եմ դուրս եկել, թե հիմա ոնց են մեկնաբանել, իրենց խնդիրն է»:

Քանի որ ամբաստանյալներից մեկի պաշտպանը ներկա չէր, նիստը հետաձգվեց եւ նշանակվեց օգոստոսի 28-ին, ժամը 11-ին:

Նիստը օրը համաձայնեցվեց փաստաբանների եւ մեղադրողի հետ, ինչի ժամանակ Սամվել Բաբայանը միջամտեց՝ ասելով, որ իրենցից էլ գոնե հարցնեն: ՙԱնմեղ մարդկանց գցել չորս ամիս պահում եք, մի բան էլ հարցնում եք՝ հարմա՞ր է, թե ոչ՚,-շարունակեց դժգոհել Սամվել Բաբայանը:

Մանրամասն ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31