Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես համոզված եմ, որ այդ կինը հիմի գլխին է տալիս». Հոգեբանը մարզպետի խորհրդականի կնոջ մասին

Հուլիս 31,2017 16:28

«Կա դատարան, կա ամուսնալուծություն, հարցի լուծման տարբեր ձեւեր կան, բայց նրանք, որոնք արդարացնում են այդ տիկնոջ արարքը, որպես կին, փորձում են այդ կնոջ էմոցիոնալ վիճակը հասկանալ, որը, երեւի թե, աֆեկտային վիճակի մեջ է եղել, միգուցե տարբեր ապրումների, դա քննությունը կպարզի` ինչ է եղել, հնարավոր է` մեղմացուցիչ ինչ-որ բաներ բացահայտվեն, բայց բոլոր դեպքերում սպանությունը մնում է սպանություն եւ արդարացնելը ո՞րն է»,-Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս օրերին բուռն քննարկումների առիթ դարձած Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության դեպքին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Պարոն Խուդոյանին խնդրեցինք մեկնաբանել, մեր այն քաղաքացիների դիրքորոշումը, որոնք սոցցանցերում, փորձում են արդարացնել կնոջ արարքը, որը քնած ժամանակ կացնահարել էր ամուսնուն:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետի նախկին խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվում է նրա կինը, որը, ըստ իրավապահ մարմինների տեղեկության, քնած ժամանակ կացնով սպանել է ամուսնուն: Կինը նախաքննական մարմնին հայտնել է, որ ամուսինն իրեն պարբերաբար բռնության է ենթարկել, անգամ` եռման ջուր է լցրել գլխին, ինչից հետո սոցցանցերում ակտիվ քննարկում սկսվեց եւ տիկնոջ արարքը արդարացնողներ եղան:

«Ո՞վ իրավունք ունի մարդուն կյանքից զրկել, իհարկե նա էլ իրավունք չուներ բռնության դիմելու, բայց դրա համար կար դատարան, ոստիկանություն:

Մարդիկ ոչ թե ողջունում են, այլ փորձում են արդարացնել, փորձում են հասկանալ, իհարկե, որոշ մարդիկ էլ, բնականաբար, չափն անցնում են իրենց արդարացումների մեջ` նշելով, որ ճիշտ է վարվել: Ո՞նց կարող է մարդասպանը ճիշտ վարվել: Դա ոչ մի արդարացում չունի:
Ոչ ադեկվատ, պատժելու ձեւ է նա ընտրել, կարելի էր պատժել ոստիկանություն կանչելով, շատ ավելի դրական ռեակցիա կլիներ: Հիմա այդ տիկնոջ վիճակն էլ վիճակ չէ: Վերջիվերջո իր երեխայի հայրն է, երկար տարիներ ապրել են իրար հետ»,-ասաց Սամվել Խուդոյանը` կարծիք հայտնելով, որ սպանություն կատարած կինը նույնպես զղջած կլինի իր արարքի համար. «Ես համոզված եմ, որ այդ կինը հիմի գլխին է տալիս, տղան էլ հետը: Բայց բոլոր դեպքերում արդարացնողները էլ ավելի սխալ են, ի՞նչն են արդարացնում: Փորձում են հասկանալ կնոջը, բայց դա չի նշանակում հասկանալով` արդարացնել սպանությունը»:
Հոգեբանը գտնում է, որ սխալ են այն մարդիկ, որոնք փորձում են արդարացնել. «Հոգեբանորեն էլ, իրավաբանորեն էլ արդարացնելը սխալ է, արդարացնելը նման է կոչ անելուն` «սամասուդ» անելու, իրենք իրենց որոշել են մահվան դատապարտել, այդ ո՞նց կլինի:

Այլ հարց է, որ կանանց բռնության թեման մեկ անգամ եւս բարձրացվի, քննարկվի, բնականաբար`չարդարացնելով, ասելով, որ սա լուծման ձեւ չի եւ դրա լուծման ձեւն այլ է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մոսես says:

    Հոգեբանը թերեւս կարող է բացատրել ինչպես է նորմալ մարդը վերածվում մարդասպանի, բայց արդարի ու մեղավորի հարցը կամ չափը որոշելն իր իրավասության մեջ չի մտնում:

  2. Մոսես says:

    Իհարկե կարող էր ոստիկին կանչել, բայց արդյունքը որը կլիներ? Իսկ եթե փոխ մարզպետը ոստիկաններին հրավիրեր՝ հետն էլ մի ծանոթ հոգեբույժ, այս դեպքում ինչպես կլիներ?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31