Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյան. «Արամ Խաչատրյան» համերգասրահի մուտքի առջև ամեն ինչ հնչում է, բացի Խաչատրյանի երաժշտությունից

Հուլիս 31,2017 15:44

Արամ Խաչատրյանի արձանի շուրջ խաչատրյանական մեղեդիներ կհնչեն։

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօրվա խորհրդակցությանը հորդորեց արագացնել իր հանձնարարականի կատարումը և «Արամ Խաչատրյան» համերգասրահի մուտքի առջևի հրապարակը, որտեղ տեղադրված է կոմպոզիտորի արձանը, ապահովել նրա՝ անընդհատ հնչող մեղեդիներով.

«Թե չէ՝ այդտեղ ամեն ինչ հնչում է, բացի Խաչատրյանի երաժշտությունից։ Այդ հրապարակը պետք է «երգի»,- ասաց Արմեն Ամիրյանը։

ՀՀ մշակույթի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Իսկ ավելի լավ չի՞ լինի, եթե տարվա մեջ միայն որոշակի օրեր հնչի Խաչատրյանի երաժշտությունը. թե չէ «երգող հրապարակը» «երգող շատրվաններին» կնմանվի, մարդիկ ուշադրություն չեն դարձնի երաժշտությանը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31