Դոնեցկի «Կերչ» գումարտակի նախկին հրամանատար Վադիմ Պոգոդինը, որին Ուկրաինայի իշխանությունները և Դոնեցկի ղեկավարությունը կասկածում են 16-ամյա ուկրաինացի դպրոցական Ստեփան Չուբենկոյի սպանության մեջ, Յալթայում 40-օրյա վարչական կալանքից հետո ազատ է արձակվել, հաղորդում է «Նովայա գազետան»:
Անջատողականները երիտասարդին սպանել էին 2014թ. հուլիսին՝ ուկրաինացի զինվորականներին աջակցելու համար: Յալթայի վարչական դատարանը Պոգոդինին ձերբակալել էր 2017թ. հունիսի 20-ին, որպեսզի «նրան հանձնի Ուկրաինայի իրավապահներին», գրում է պարբերականը:
Պոգոդինի ազատ արձակվելու տեղեկատվությունը հաստատել են նրա երեք համախոհներ:
Ինքը՝ Պոգոդինը, Facebook սոցցանցում գրել է, որ իր մոտ «ամեն ինչ լավ է», և որ մինչև երկուշաբթի իրեն ոչ մի կողմնակի մտքերով չի պատրաստվում ծանրաբեռնել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ