Լրահոս
Օրվա լրահոսը

Հետազոտողը ահազանգում է` Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքը փլվում է (Տեսանյութ)

Հուլիս 31,2017 14:27

Հուլիսի 31-ին «Տեսակետ» ակումբը հյուրընկալել էր «Գլաձորի համալսարանի տեղադրության նոր վարկած» գրքի հեղինակ, անկախ հետազոտող Տիգրան Մկրտչյանին: Նա խոսես Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցու նորահայտ որմնանկարների մասին, անդրադարձավ նաեւ Ս. Աստվածածին եկեղեցու անմխիթար վիճակին և նորահայտ որմնանկարներն անվերադարձ կորցնելու վտանգին:

Տիգրան Մկրտչյանը նշեց, որ Հերմոնի վանքի մոտ, հզոր ժայռի վրա կառուցված են 3 եկեղեցիներ, կան նաեւ օժանդակ շինությունների հետքեր: Գիտնականը պնդում է, որ Գլաձորի համալսարանը գտնվել է հենց Հերմոնի վանքի մոտ: Նրա խոսքով, պատմական աղբյուրները եւս այդ մասին են վկայում, ու դրանցում Վայոց ձորը նշված է որպես Եղեգյաց ձոր:

Տիգրան Մկրտչյանը ցավով փաստեց, որ Գնդեվազի Սուրբ Աստվածածին եկեղեցու տանիքը փլված է, անձրեւաջրերը ողողում են բացառիկ որմնանկարները, որոնք 17-18-րդ դարերի են: Լրագրողների հարցին պատասխանելով` Տիգրան Մկրտչյանն ասաց, որ այդ մասին ահազանգել է պատկան մարմիններին, սակայն պատասխանել են, թե գումար չկա:

Մանրամասները` տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31