Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների աշխատանքը ապօրինաբար խոչընդոտվել է դատարանում

Հուլիս 31,2017 14:21

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահագն Մելիքյան նախագահությամբ ընթացող Դավիթ Դումիկյանի սպանության գործով ս.թ. հուլիսի 11-ին նշանակված հերթական դատական նիստի ժամանակ խոչընդոտվել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողների՝ դռնբաց դատական նիստին ներկա գտնվելու և այն լուսաբանելու իրավունքը: Նկարահանող խմբին մինչ դատական նիստի մեկնարկը դահլիճից դուրս են հրավիրել դատական նիստի կարգադրիչները: Սա բացառիկ դեպք է, երբ դռնբաց դատական նիստի դահլիճից լրագրողները հեռացվում են՝ առանց դատարանի համապատասխան որոշման:

Դռնբաց դատական նիստին լրագրողների մասնակցությունը երաշխավորված է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրությամբ: Քրեական դատավարության լուսաբանման խնդրին անդրադարձել է նաև Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեն իր R (2003) 13 հանձնարարականով, որը սահմանում է, որ հասարակությունը պետք է կարողանա ստանալ տեղեկություններ դատական իշխանության գործունեության վերաբերյալ, ուստի լրագրողները պետք է կարողանան ազատորեն լուսաբանել քրեական արդարադատության համակարգի գործունեությունը:

Արձանագրում ենք, որ տեղի է ունեցել խոսքի ազատության և լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտում, ինչպես նաև խախտվել է դռնբաց դատական նիստի հրապարակայնության սկզբունքը:

Հաշվի առնելով, որ լրագրողների՝ դռնբաց դատական նիստեր լուսաբանելու իրավունքը հաճախակի խոչընդոտվում կամ սահմանափակվում է, կոչ ենք անում

դատական կարգադրիչներին՝ հարգել լրագրողների օրինական մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը և զերծ մնալ ինքնագործունեությունից,

բոլոր դատավորներին՝ ապահովել լրագրողների՝ դռնբաց դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը,

ՀՀ Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել բարեփոխումներ Քրեական, Քաղաքացիական և Վարչական դատավարության օրենսգրքերում՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը

Լրատվամիջոցների ղեկավարներին՝ դրսևորել համերաշխություն, բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործին

ՀՀ դատական դեպարտամենտին՝ նախաձեռնել քայլեր լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը ապօրինաբար խոչընդոտած կարգադրիչներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

 

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպություն

Դեպքի մանրամասներին կարող եք ծանոթանալ «Կենտրոն» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31