Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի հուլիսյան ցույցերի տուժածները դեռ սպասում են արդարության. HRW

Հուլիս 31,2017 11:59

Հայաստանի իշխանությունները չեն կարողացել ապահովել լիարժեք հաշվետվողականություն անցյալ տարի լրագրողների և հիմնականում խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության բռնությունների վերաբերյալ: Միևնույն ժամանակ մեղադրանք է առաջադրվել առնվազն 32 ցուցարարի նկատմամբ, նրանից 21-ը մեղավոր են ճանաչվել, 11-ը ազատազրկման դատապարտվել: Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

Հիշեցնենք, 2016 թվականի հուլիսի 29-ի երեկոյան Էրեբունու ՊՊԾ գնդի գրավումից հետո ցուցարարները Սարի Թաղում և Խորենացի փողոցում բախվեցին ոստիկանների ու նրանց թիկունքից գործող քաղաքացիական հագուստով անձանց հետ:

Ոստիկանությունը կամայականորեն բերման է ենթարկել հարյուրավոր ցուցարարների, ծեծի ենթարկել նրանց, որոշ դեպքերում՝ դաժանորեն: Որոշ դեպքերում ոստիկանությունը թույլ չի տվել ձերբակալվածներին պատշաճ բժշկական օգնություն ստանալ, ասվում է զեկույցում:

«Երևանի հուլիսյան ցույցերից մեկ տարի անց ոստիկանության բռնությունների զոհերը դեռ սպասում են արդարության և հաշվետվողականության,- ասել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի տնօրեն Գիորգի Գոգիան:- Հանրության վստահությունը ոստիկանության և արդարադատության համակարգի նկատմամբ խաթարված է, և դա վերականգնելու համար հաշվետվողականությունը չափազանց կարևոր է»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31