Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան եւ այդպիսով ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավազորությունը:
Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած տվյալների՝ մինչեւ 2016 թվականը Հայաստանի դեմ կայացվել է 75 վճիռ, որոնցից 68-ում առկա է եղել առնվազն 1 իրավունքի խախտում, իսկ 5-ում որեւէ իրավունքի ոտնահարում չի եղել, եւ կայացվել է երկու այլ բնույթի վճիռ:
Ըստ ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի Հանրապետությունը ոտնահարել է Կոնվենցիայի 119 դրույթ: Մասնավորապես՝ 32 անգամ ոտնահարել է արդար դատավարության իրավունքը, 27 անգամ՝ ազատության եւ անվտանգության իրավունքը, 16 անգամ՝ սեփականության պաշտպանության: Ըստ հրապարակված տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունը 9 անգամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է դրսեւորել, 8 անգամ խախտել է հավաքների ազատության իրավունքը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ»
29.07.2017