Ինչպես հայտնի է, Կինեմատոգրաֆիստների միությունը հրաժարվել է տրամադրել դահլիճը «Լսիր ինձ» եւ «Ծիրանի այգիներ» ֆիլմերը ցուցադրելու համար։
Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե ինչպես են վերաբերվում ֆիլմերը «Ոսկե ծիրան» փառատոնի ծրագրից հանելուն:
Հարցման մասնակիցները ունեին պատասխանի երեք հնարավորություն՝ «Շատ վատ, ամոթ է, որ ճնշումների տակ ֆիլմերը հանեցին ծրագրից», «Շատ լավ, նման այլասերվածությունը «հայու գենի» հետ համատեղելի չէ», «Ի՞նչ ֆիլմ, ի՞նչ «Ոսկե ծիրան»»:
Եվ այսպես՝ հարցման մասնակիցների 24 տոկոսը տեղյակ չէր ֆիլմերի մասին, 35 տոկոսը պատասխանել էր, որ շատ լավ է վերաբերվում որոշմանը. «Ֆիլմերը համատեղելի չեն «հայու գենի հետ»»: Իսկ հարցվածների մեծամասնությունը դեմ է որոշմանը. «Շատ ամոթ է, որ ճնշումների տակ ֆիլմերը ծրագրից հանեցին»:
ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ
«Առավոտ»
29.07.2017
Ինչու՞ կաշառակերության կամ անգրագիտության կամ կառավարության խայտառակ օպտիմալացման դեմ չեն խոսում, բայց արվեստի՝ ֆիլմի դեմ այդքան աղմուկ բարձրացրին: