Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդիր մարմինը սխալ օրենք է ընդունել

Հուլիս 31,2017 10:45

Հուլիսի 20-ին ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է իր որոշումը`«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» գործով: Կենտրոնի շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք վիճարկում էին գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման մասին համապատասխան հոդվածը: Ըստ համապատասխան օրենքի, անձին վերաբերվող սեփականության գրանցման մասին տեղեկատվություն ստանալու համար իրավաբանական անձը պետք է տուրք վճարի: ԻԱԿ-ում գտնում էին, որ դա սահմանադրությանը հակասող դրույթ է:

Խնդիրն առաջացել էր մի գործով, երբ անձը դիմել էր կադաստրի պետական կոմիտե`տեղեկություն ստանալու համար, բայց կադաստրում մերժել էին: ՀՀ դատական ատյաններն էլ համարել էին, որ կադաստրը ճիշտ է վարվել, քանի որ օրենքը սահմանում է`համապատասխան պետտուրք պետք է վճարել: Մինչդեռ, ինչպես պարզվում է, Սահմանադրական դատարանում այլ դիրքորոշում ունեն, կարծում են, որ օրենսդիր մարմինը սխալ օրենք է ընդունել: Գործը նորից կքննվի`արդեն ՍԴ-ի դիրքորոշումների համատեքստում:

«Սա տեղեկատվության ազատությանը վերաբերվող կարեւոր գործ է: Ստրատեգիական դատավարություն էր, որ իրականացրեցինք ԻԱԿ-ի հետ եւ հաջողության հասանք»,- ասաց Արտակ Զեյնալյանը`հավելելով, որ իրավակիրառական գործընթացներ են փոխվում մեր երկրում:

Հիշեցնենք, նույն օրը ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշում էլ է բեկանել`արդեն ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա`նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աշխատանքից ազատված դատավորի գործով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31