ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տանկային երկամարտի չորրոդ մրցաշրջանում մրցում էին Հայաստանի, Վենեսուելայի, Հնդկաստանի ու Նիկարագուայի ներկայացուցիչները։
Առաջինը վերջնագծին հասան հնդիկ տանկիստները, երկրոդրը՝ հայերը, իսկ երրորդը՝ Վենեսուելայի ներկայացուցիչները։ Նիկարագուայի տանկը վերջինն էր։ Սա մրցաշրջանի նախնական արդյունքներն են․վերջում դատավորները կհաշվեն ժամանակը՝ հաշվի առնելով տուգանային պատժամիջոցները, լրացուցիչ շրջաններն ու կանգառները։
Հայաստանի զինված ուժերն այսօր ներկայացավ մի անձնակազմով, որի հրամանատարն էր կրտսեր սերժանտ Արմեն Առուստամյանը։ Հայկական թիմի բոլոր անդամները ժամկետային ծառայող զինվորներ ու սերժանտներ են։
Մրցումները երեք փուլով են անցնում։ Առաջին փուլում՝ անհատական մրցարշավում, մասնակցում են բոլոր թիմերը։ Կիսաեզրափփակիչ կանցնի 12 թիմ, իսկ երզափակչում կհանդիպեն չորս լավագույն հավաքականները։ Բոլոր փուլերում տանկիստերը պետք է կրակեն թիրախներին՝ տեղից և ընթացքի մեջ, և հաղթահարեն տարբեր խոչընդոտներ։