Սարաեւոյում եզրափակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները:
Մեր թիմից վերջին օրը պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրացավ 54 կգ քաշային Սամվել Աղաջանյանը, որը 7:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ բուլղարացի Ցվետան Սիրաշկիի նկատմամբ:
Հայաստանի հունահռոմեական ըմբիշները կրկնեցին մի քանի օր առաջ մեր ազատ ոճայինների ցույց տված արդյունքը: Մեր երկու թիմերն էլ նվաճեցին երեք բրոնզե մեդալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ