Այսօր Սարաեւոյում ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Նախնական գոտեմարտերից հետո 54 կգ քաշային Սամվել Աղաջանյանն այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար մրցելու է Լոն Դոնիցի (Մոլդովա)-Ցվետան Սիրաշիկի (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ:
Ռոբերտ Կարապետյանը (46 կգ քաշային կարգ) սփոփիչ գոտեմարտում փորձելու է հաղթահարել բուլղարացի Դենիս Դեմիրովի արգելքը՝ երրորդ տեղի համար պայքարը շարունակելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ