Հայաստանի մուայթայ ֆեդերացիայի մարզիկ 71 կգ քաշային Արմեն Գրիգորյանը երեկ Չինաստանի Լայջոու քաղաքում մասնակցել է YUFENG FIGHT պրոֆեսիոնալ մենամարտի եւ երեք ռաունդներում հսկայական առավելությամբ հաղթել է մրցակցին: Այս մրցաշարը բարձր որակավորում ունեցողներից մեկն աշխարհում եւ ամեն մարզիկ չէ, որ կարող է հանդես գալ:
Մուայթայ ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը Aravot.am-ին տված հարցազրույցներից մեկում ասել էր, թե իրենք առայժմ պետական աջակցություն չեն ստանում եւ սեփական միջոցներով ու հովանավորների օգնությամբ են մարզիկների համար միջազգային մրցումների մասնակցելու հնարավորություն ստեղծում: Սակայն, երբ IFMA մուայթայն ընդգրկվեց օլիմպիական ընտանիք, այդպիսի հեռանկարներ կարող են բացվել:
Առաջիկայում մույթայի պատանիների եւ երիտասարդների հավաքականը պատրաստվում է Թաիլանդում մասնակցել աշխարհի առաջնությանը, իսկ մեծահասակների հավաքականի առաջատար մարզիկները հոկտեմբերին Փարիզում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ