Բրազիլացի Գայնե Ալլեմանյեն ծանուցագիր է ուղարկել ՖԻՖԱ՝ կոչ անելով դադարեցնել անհետացող հեղուկների օգտագործումը ֆուտբոլային հանդիպումներում:
«ՖԻՖԱ-ն ձեւ է անում, թե չգիտի իմ մասին: Իմ նամակից երեւում է, որ պատենտ կա, ձեւ է անում, թե դա ինձ չի վերաբերում եւ շարունակում է կողոպուտը: Ինձ ճանաչում պետք չէ, ամբողջ աշխարհում առանց այդ էլ գիտեն, որ ես եմ այդ փրփուրի հեղինակը: Ինձ ՖԻՖԱ-ի հարգանքն է պետք: Բանը $35 միլիոնը չէ», – Ալլեմանյեին մեջբերում է Globo-ն:
ՖԻՖԱ-ն իր հերթին բրազիլացու մեղադրանքներն անհիմն է համարել եւ հրաժարվել է փրփուրի գործածումը դադարեցնել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ