Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա մի պաշտոնյա Արցախում, որի որդին զորակոչային տարիքի լինի և չծառայի բանակում». Լևոն Մնացականյան. Հ1

Հուլիս 30,2017 00:10

Բանակը կարիք ունի, որպեսզի մեր հասարակությունը գտնվի սպայի մոտ, գտնվի զինծառայողի մոտ, հատկապես այն սպաների, զինծառայողների, ովքեր առաջադրանք կատարելու ընթացքում վիրավորվել են և կարիք ունեն աջակցության։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման շրջանակներում ասել է Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Նախարարի խոսքով՝ այս պահին մեր բանակն ավելի շատ ազգ-բանակի շրջանակներում մեր հասարակության կարիքն ունի, բանակ-հասարակություն կապը խորացնելու կարիք ունի, որովհետև նման հարաբերությունները զինվորական ծառայության ընթացքում օգնում են զինվորական անձնակազմին՝ հատկապես ժամկետային զինծառայողներին:

Հարցին, թե տեսախցիկների բացակայությամբ նախարարի հետ հանդիպումների ժամանակ զինվորները կամ նրանց ծնողներն ինչի՞ մասին են խոսում, ի՞նչ են ուզում, նախարար Մնացականյանն ասել է. «Երբ գնում ենք առաջնային գիծ, շփվում  ենք զինծառայողների հետ և հարցնում եմ՝ ինչպիսին է տրամադրությունները, ստանում եմ միանշանակ մի պատասխան՝ պարոն նախարար, տրամադրությունները մարտական են, և պարբերաբար հարց են տալիս՝ երբ ենք հարձակվելու։ Իհարկե, դա ուրախալի է, հպարտություն է, որ մեր զինվորները ունեն նման տրամադրություն և ունեն հարձակողական գործողությունների մասնակցելու տրամադրություններ: Նման տրամադրություններ  ես տեսնում եմ նաև իրենց ծնողների մոտ, հատկապես հայրերի մոտ:  Մենք շփվում ենք ու միշտ ասում են՝ եթե ոչ մի որդին, ապա ո՞վ պետք է ծառայի մեր ազգային բանակում, մեր հայկական բանակում, և ո՞վ պետք է պաշտպանի իր հայրենիքի սահմանները ու անվտանգությունը։ Այն, ինչ-որ մենք տեսնում ենք բանակ ուղարկելուց՝ ինչ է կատարվում, զինկոմիսարիատներում, հավաքակետերում, զորամասերում, հպարտություն է, որ մենք ունենք  նման ծնողներ, նման զինծառայողներ»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանում շատ է քննարկվում պաշտոնյաների որդիների ծառայել-չծառայելու հարցը, այդ առումով վիճակն ինչպիսի՞ն է Արցախում, նախարար Մնացականյանը նշել է, որ Արցախում բոլոր պաշտոնյաների երեխաները ծառայում են պաշտպանության բանակում։ Չկա մի պաշտոնյա Արցախի Հանրապետությունում, որի որդին զորակոչային տարիքի լինի և չծառայի բանակում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31