Բոսնիա եւ Հերցեգովինայում Հայաստանի պատանի հունահռոմեական ըմբիշներն այսօր երկու բրոնզե մեդալ նվաճեցին:
Հայկ Ասատրյանը 50 կգ քաշային կարգում 6:0 հաշվով առավելության հասավ հունգարացի Դավիդ Կեչկեմետի նկատմամբ, իսկ Սարգիս Թադեւոսյանը (69 կգ) պարտության մատնեց Շվեդիայի ներկայացուցիչ Ռասմուս Աաստրոմին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ uww.org-ի