ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում հուլիսի 29-ին անցկացված համապետական շաբաթօրյակին մասնակցել է նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Գործադիրի նախաձեռնությունը միտված մեր երկիրն ավելի մաքուր ու գեղեցիկ դարձնելուն:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացրել «Կարմիր կամուրջ» և «Հաղթանակի կամուրջ» հուշարձանների տարածքներում։
Ի դեպ, հուշարձանների պահպանությանը, դրանց տարածքներում սանիտարական մաքրմանն ու բարեկարգմանն ուղղված միջոցառումներ ոլորտի պատասխանատուները պարբերաբար իրականացնում են նաև հանրակրթական դպրոցների ու ժամկետային զինծառայողների հետ:
«ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ
ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»