Բոսնիա եւ Հերցեգովինայում մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում երեկ Հայաստանի հավաքականից մրցագորգ մտել էր հինգ ըմբիշ, որոնցից երեքն այսօր երեկոյան գոտեմարտելու են բրոնզե մեդալի համար:
Սարաեւոյի մրցագորգում 50 կգ քաշային Հայկ Ասատրյանի մրցակիցը լինելու է հունգարացի Դավիդ Կեչկեմետին, 58 կգ քաշային կարգում Աշոտ Կիրակոսյանը հանդիպելու է ադրբեջանցի Հասան Մամմադլիին, իսկ Սարգիս Թադեւոսյանը (69 կգ) բրոնզը վիճարկելու է շվեդ Ռասմուս Աաստրյոմի հետ գոտեմարտում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ