Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոտրված երդումը». հնդիկ քանդակագործի քանդակը Շուշիում

Հուլիս 29,2017 16:16

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շուշիում տեղի էր ունեցել «Հակոբ Գյուրջյան» քանդակի միջազգային սիմպոզիումի փակման արարողությունն էր: Արդեն հինգերորդ անգամ է, որ Շուշին հյուրընկալում է քանդակագործներ աշխարհի տարբեր երկրներից: Այս տարի սիմպոզիումին մասնակցում են քանդակագործներ Հնդկաստանից, Եգիպտոսից, Սերբիայից, Լեհաստանից, Հայաստանից եւ Արցախից: Իսկ սիմպոզիումի արդյունքում ստեղծված քանդակները նվիրաբերում են քաղաքին, եւ այդ նվիրատվությունները տեղ են գտնում Շուշիի Քանդակների պուրակում:

Սիմպոզիումի մասնակիցներից է հնդիկ քանդակագործ Չանդեր Պարկաշը, նրա քանդակն անվանված է «Կոտրված երդումը»:

Aravot.am-ի հետ զրույցում Չանդեր Պարկաշն ասաց, որ նա սիմպոզիումին մասնակցելու հրավերն ընդունել է, քանի որ հավանել է Շուշիի Կերպարվեստի թանգարանը և կարծում է, որ իր քանդակը լավ հավաքածուի մաս է դառնալու. «Մինչև հրավերը ես իրավիճակի մասին չգիտեի: Եվ երբ ես լսեցի Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասին, միտք ծագեց, և ես փորձեցի ձեր լանդշաֆտը ստեղծել՝ ձեր սահմանով, կոտրված մասը կոտրված երդումն է. ինչ-որ մեկը խոստում է տվել, բայց խախտել է այն: Բայց երբեք չեք կարող թողնել ժողովրդին, դուք ներսում ինչ-որ զգացողություն ունեք. այս ծաղիկները ներսից են գալիս»:

Չանդեր Պարկաշի խոսքերով՝ պետք է հասկանալ այս խնդիրը և փորձել ուսումնասիրել տարբեր երկրների փորձը. «Ես փորձեցի իմ ուղերձը փոխանցել իմ քանդակի միջոցով, ես միայն այս տարբերակն ունեմ իմ մտքերն արտահայտելու համար՝ սա իմ լեզուն է, որը մարդիկ հասկանում են: Ես վստահ եմ, որ տաս տարի հետո այս քանդակը ձեզ ինչ-որ մի բան կտա, դա կգործի շատ դանդաղ: Ինչպես երաժշտությունն է՝ երբ դու լսում ես երաժշտություն, դու միանգամից չես հասկանում, բայց կամաց-կամաց սկսում ես հասկանալ, սկսում են հարուստ և ավելի լավ քեզ զգալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31