«1994թ. զինադադարից այս կողմ իշխանությունները ոչինչ չեն արել, որ տարածք չտան, ամեն ինչ արել են, որ տարածք տան: Իրենք թալանող են, ժողովրդի ընտրյալները չեն»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր հայտարարեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները ոչինչ չեն անում, որ Արցախը չտան. «Թշնամին գիտի, որ մենք օր օրի թուլանում ենք: Չի բացառվում, որ ամեն րոպե պատերազմ սկսվի: Ալիեւը մի քանի տարի առաջ ասել էր, որ ՀՀ-ն դատարկվում է, ոտքով կգան կգրավեն»:
Ըստ ազատամարտիկի՝ Արցախյան հիմնախնդրի համատեքստում ՀՀ-ում ոչինչ չեն որոշում. «Ամեն ինչ ՌԴ-ում են որոշում»: Ավետիսյանը նաեւ տեղեկացրեց, որ շուտով զորամասերում հայրենասիրության քարոզարշավ են նախաձեռնելու, սակայն կազմակերպչական աշխատանքների համար գրասենյակ է անհրաժեշտ:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ