«Մաքուր Հայաստան» ծրագրի հուլիսի 29-ի համապետական շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում վաղ առավոտից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ մեկնարկել են համապետական շաբաթօրյակի համակարգման աշխատանքները:
Համապետական շաբաթօրյակին մասնակցում են մարզերի և մայրաքաղաքի շուրջ 80 հազար քաղաքացի, նախատեսվում է փակել 50-ից ավելի աղբավայր: Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել են 1342 մեքենա մեխանիզմներ: Համապետական շաբաթօրյակի արդյունավետ անցկացման նպատակով նախապես ստեղծվել էին շաբաթօրյակի քարտեզները՝ ըստ համայնքների, սահմանազատվել մաքրման ենթակա տարածքները:
Հիշեցնենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից արդեն փակվել են 1480-ը, փակման ենթակա են ևս 272 աղբանոց:
«Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328 , ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:
Իսկ այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն ընտանիքներով, ընկերներով, կոլեկտիվներով մասնակցել համապետական շաբաթօրյակին, պարզել, թե իրենց բնակության վայրում որտեղ կարող են ներգրավվել աշխատանքներում, կարող են զանգահարել ՀՀ բոլոր մարզպետարաններում և Երևանում գործող հետևյալ հեռախոսահամարներով:
Երևան- 011-51-41- 76
Շիրակի մարզ- 0312-3-26-10
Տավուշի մարզ- 093-11-07-49
Լոռու մարզ- 0322-4-35-33
Արագածոտնի մարզ- 0232-3-37-74
Կոտայքի մարզ- 0223-2-73-01
Գեղարքունիքի մարզ- 093-63-62-47
Արարատի մարզ- 0235-2-34-65
Արմավիրի մարզ- 0237-2-10-03
Վայոց ձորի մարզ- 0281-2-30-61
Սյունիքի մարզ- 0285-4-42-77
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն