Երեկ՝ հուլիսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում ադրբեջանական զինուժի կրակից վիրավորվել է Պառավաքարի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1976թ. ծնված Արթուր Մայրանյանը:
Նա երկու երեխաների հայր է:
Պառավաքարի գյուղապետի տեղակալ Սարգիս Մարգարյանն ասաց, որ գնդակը կոտրել է Արթուրի թեւի ոսկորները, ապա դիպել մեջքի փափուկ հյուսվածքներին, նրա առողջական վիճակը բավարար է:
Ներկայումս Ա. Մայրանյանը բուժվում է Բերդի բժշկական կենտրոնում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ