Լրահոս
Օրվա լրահոսը

600-700 դիմումներ Ադրբեջանից՝ ընդդեմ ՀՀ-ի. «Հրապարակ»

Հուլիս 29,2017 10:34

2003-2014թթ․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր, Հայաստանի ներկայացուցիչ, 2014 թվականից առ այսօր ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանից հետաքրքրվեցինք, թե Ադրբեջանը քանի հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ, քանի՞սն է դրանցից բավարարվել իր՝ ՄԻԵԴ դատավոր աշխատելու ընթացքում։ Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե այդ հայցերի բավարարումից հետո որքան փոխհատուցում է տրվել պետբյուջեից։

Ալվինա Գյուլումյանը նշեց, որ իր՝ ՄԻԵԴ-ի դատավոր լինելու շրջանում Ադրբեջանը, որպես պետություն, Հայաստանի դեմ որեւէ հայց չի ներկայացրել։ «600-700 դիմումներ ներկայացրել էին Արցախի Հանրապետության տիրապետության տակ գտնվող տարածքներից հեռացած ադրբեջանցիները։ Այդ գործերից քննվել է ընդամենը մեկ գործ՝ Չիրագովը եւ մյուսներն ընդդեմ ՀՀ-ի, որով ՄԻԵԴ-ը որոշեց, որ այդ տարածքի նկատմամբ իրավազորություններ է իրականացնում նաեւ ՀՀ-ն եւ հնարավորություն չընձեռելով տեղահանված անձանց վերադառնալու իրենց նախկին բնակավայրերը, խախտել է նրանց սեփականության իրավունքը, անձնական կյանքին չմիջամտելու, ինչպես նաեւ իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները»,- մեզ հետ զրույցում նշեց Ալվինա Գյուլումյանը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31