Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդեպ վերաբերմունքը հակասական է։ Ոչ միայն բուն Վրաստանում, այլեւ հարեւան երկրներում։ Հայաստանում, օրինակ, «պուտինիստները» նրան ներկայացնում են որպես ամերիկյան հրեշավոր «պրոյեկտի» պտուտակ, իսկ «ամերիկասերները»՝ որպես Վրաստանի փրկիչ։ Հիմնականում, սակայն, մեր համաքաղաքացիների վերաբերմոնքը Սաակաշվիլիի նկատմամբ դրական է՝ կոռուպցիան հաղթահարեց, ճանապարհները սարքեց, ամեն ինչ էժանացրեց, ներդրումներ բերեց, բիզնեսը զարգացրեց եւ այլն։ «Ահա ձեզ օրինակ,- ասում են Սաակաշվիլիին որպես օրինակ բերողները,- թե ինչպես է հնարավոր, որ մեկ մարդը կարողանում է երկիրը «դզել»։
Իհարկե, այդ գնահատականները չափազանցված են, բայց չէի ասի, թե լրիվ սխալ են: Վրաստանն իսկապես փոխվել է «վարդերի հեղափոխությունից» հետո: Պարզ օրինակ. մենք 7 տարի չենք կարողանում խելքի բերել «Հյուսիս-հարավ» ճանապարհի գոնե մի հատվածը, իսկ Վրաստանի արագընթաց մայրուղիները մի քանի տասնյակ կիլոմետրեր են ձգվում: Կամ՝ այս օրերին Սեւանում 88-ի աղետյալների համար նախատեսված «դոմիկը»` ջարդուխուրդ եղած կահույքով, վարձով են տալիս օրական 20 հազար դրամով: Այդ գումարով Բաթումում կարող ես վարձել բոլոր հարմարություններով երկուսենյականոց բնակարան:
Մի խոսքով՝ Վրաստանը շատ հարցերում իսկապես մեզնից առաջ է՝ չնայած վերջին տարիներին ընդհանուր տնտեսական ցուցանիշները թե՛ մեզ մոտ եւ թե՛ հարեւանների մոտ առանձնապես տպավորիչ չեն: Բայց արդյո՞ք բոլոր դրական տեղաշարժերը, որոնք տեղի են ունեցել Վրաստանում, կարելի է վերագրել միայն Սաակաշվիլիին: Կարծում եմ՝ ոչ: Մեր տարբերությունների հիմնական պատճառներից մեկն այն է, որ վրացիներն ավելի «պետական ազգ են», քան մենք, նրանք պետությունն ավելի շատ են սիրում, քան, ասենք, Կազբեկ սարը: Երկրորդ պատճառն այն է, որ վրացիները հստակ ընտրել են Եվրոպայի հետ ինտեգրման ճանապարհը՝ դրա համար շատ թանկ գին վճարելով: Իհարկե, չի կարելի նաեւ նսեմացնել «վարդերի հեղափոխության» լիդերների՝ Սաակաշվիլիի, Բուրջանաձեի եւ հատկապես Ժվանիայի դերը:
Ինձ թվում է՝ Վրաստանի նախկին նախագահին, իր հախուռն եւ անկայուն բնավորությամբ հանդերձ, պետք է վերաբերվել հարգանքով: Բոմժի նման բռնել-փողոց գցելը սխալ է, արդար չէ: Չգիտեմ՝ ինչ խնդիրներ ունի նա Վրաստանում, բայց կարծում եմ՝ նա հանգիստ պետք է ապրեր հայրենիքում: Լավ չի, որ այդպես չեղավ: Հիմա էլ Պյոտր Պորոշենկոն, զրկելով Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից, իրեն պահեց իսկական հետխորհրդային լիդերի նման՝ մանրախնդիր, կոնյունկտուրային եւ, ինչպես ասում են, «ոչ թափանցիկ»: Ինչ արած, «մեծ քաղաքականություն է»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Վրւաստանի առավելությունը մեր նկատմամբ որ իրանք իրանց եղած ու չեղած հաջողությունները գովազդում են, իսկ մենք մեզ քլնգում ենք.
1: Հայաստանը հաղթելա պատերազմը ու 23տարի պահումա հաղթանակը իր ուժեղ բանակով. Վրաստանը իր պատերազմներում խայտառակ պարտություններա կրել ու բանակ ըստ էության չունի. մասսայական 1000դոլլար կաշառք են տալիս զինգրքույքը ստանում են էտել իբր Վրաստանում գոյություն չունեցող կոռուպցիան.
2. Տնտեսություն. 2017առաջին կիսամյակ Հայաստանը արտահանելա մոտ 1միլիարդ դոլլարի ապրանք Վրաստանը մոտ 1,3միլիարդ, բայց Վրաստանի արտահանումից հանելով 25-30տոկոս կազմող վերաարտահանումը/ասենք ավտո Վրաստանը չի արտադրում, բայց արտահանամն մեծ հոդվածներիցա/ ստացվումա որ Վրաստանը լինելով Հայաստանից մոտ 20-25տոկոսով ավելի մեծ երկիր ու ունենալով բաց սահմաններ շատ ավելի քիչա արտահանում քան շրջափակման մեջ գտնվող Հայաստանը.
Ծառայությունների հատվածում Հայաստանի ՏՏ ոլորտը սրընթաց աճումա Վրաստանը նույնիսկ մոտ չի.
Այսինքն Հայաստանը ունի ավելի ուժեղ տնտեսություն քան Վրաստանը.
Վրաստանի առավելությունը ծովնա արևադարձային կլիման ու դրա հաշվին զարգացող տուրիզմը ու մեր կոնֆլիկտի հետ կապված տարանցիկ երկիր դառնալը.
Ասենք եթե Ադրբեջանի հետ կոնֆլիկտը չլիներ Բաքու-Գյումրի-Կարս ճանապարհնել վաղուց փայլուն վիճալում կլներ, հենց ադրբեջանցիք ու թուրքերը ներդրում կանեին ու կսարքեին, ինչնել որ անում են Վրաստանում, իսկ Հյուսիս-Հարավը մեծ հաշվով մենակ մեզ պետք, դրա համարել դանդաղա կառուցվում.
100%
Համեմատությունների համար պետք է նույն,,քաշային,,կատեգորյաները վերցնել՝Վրաստանի ճանապարհները չեն փակվել,50-60 հազար զորք չեն պահում,աղետի գոտի չեն վերականգնել,ՀՀ-ից միլիոնավոր դոլլարներ են ստանում գազի,ճանապարհի,նավահանգիստների և այլնի համար,նրանք ավելի բարենպաստ, կրկնակի ընդարձակ տարածք ունեն,բնակչությունն էլ երկու անգամ գերազանցում է:Վրաստանի հետ համեմատել՝նույնն է,որ Ձեր զավակները Ձեզ համեմատեն որևէ օլիգարխի հետ՝նրանք կարողացել են ,,էս երկրում,,միլիոններ ձեռք բերել իսկ Դուք՝ոչ….
Մյուս հարցնել կա, եթե տենց պետականասեր են, ինչիեր մինչև Սահակաշվիլիի գալը իրանց երկիրը Սոմալի, ճանապրհներին ամեն քայլափողին ավտոներից գումար շորթող, մարդկանց առևանգող փրկագին ուզող ավազակախմբերով.
Ու էտ ողբալի սոմալիական վիճակից բարձրանալ Հայաստանի վիճակին հասնելը արևմտամետ համայնքի կողմից համարվումա մեծագույն հաջողություն.
«վրացիները հստակ ընտրել են Եվրոպայի հետ ինտեգրման ճանապարհը՝ դրա համար շատ թանկ գին վճարելով»
Հայաստանի հայերը պատրա՞ստ են այդ գինը վճարելու… Անոնց մի մասը, հաւանաբար եւ ցաւալիօրէն՝ այո:
Աւելի ցաւալին այն է որ, նոյնիսկ եթէ այդ գինը վճարուի, վստահ չէ որ Հայաստանի կացութիւնը բացառիկ կերպով կը բարելաւուի, նկատի ունենալով որ ան չունի Վրաստանի աշխարհագրական դիրքը, եւ Արցախի կորուստը վերջ չի դներ հայ-թրքական էական խնդիրներին:
Ամէն դէպքում, Վրաստանի հարցը դեռ չէ վերջացած: Նայինք թէ ապագան ինչ կը բերէ:
Իսկ ներկայիս անգամ, տխուր է որ Հայաստանի հայերը այդքան հմայուած են Վրաստանի այժմու վիճակով, քանզի լիովին – տնտեսապէս եւ պետականօրէն – զարգացած աշխարհի բաղդատած, եւ վերոյիշեալ գինը վճարելով հանդերձ, Վրաստանն ալ տակաւին կովկասեան գիւղակի պէս բան մըն է: Երեւութապէս քիչ մը աւելի կանոնաւոր քան թէ անմիջական հարեւանները, այդ ալ բացառապէս շնորհիւ Արեւմուտքի փողերուն – որոնց յորդառատ հոսքը ընդհանրապէս մնայուն չէ… – :
Արևի տակ ամեն երկիր ունի իր ճանապարհը:
Լրիվ համաձայն եմ, որ Վրաստանը համեմատել Հայաստանի հետ- խոշորագույն սխալ է:
այո Առաքել, միայն թէ ես շատ սիրտ չունեմ Վրաստանին բարի ճանապարհ մաղթելու, արեւին տակ…
խօսում ենք բառացիօրէն եկեղեցի գողացողների մասին… խաչագողները գիտէինք, սակայն ասոնք այդ վարպետութիւնը հասցուցած են գագաթնակէտին, ուրիշին լման եկեղեցիները իւրացնելով որպէս ի սկզբանէ իրենցը
իսկ Ջաւախքի նկատմամբ Հայութեան պահանջատիրութիւնը հարիւր տոկոս նոյնքան հիմնաւորուած է որքան Արցախինը… պատկան պահին, եթէ մենք այդտեղ եւս իսկական շարժումի վերածած լինէինք այդ իրաւացի պահանջատիրութիւնը, Ռուսաստանը, Վրաստանի պատիժին տնօրինման մէջ, այդ միւս հողաշերտների կողքին, հաւանաբար նաեւ նկատի կ’ունենար Ջաւախքը… դեհ լաւ, յաջորդին…
Որոշ մարդիկ փորձում են երկար ու մոլ:որ ճանապարհներով սերմանել հասարակության մեջ,որ օրինական ,իրավական երկիր ստեղծելու համար մենք պետք է ինչ որ գին վճարենք,այնինչ միակ գին վճարողը լինելու է հհկ-ամետ թալանչի,բռի օլիգարխները
մեր օլիգարխները հենց մնում են իշխանութեան մէջ կամ մօտ, որովհետեւ հակառակ իրենց բոլոր թերութիւններին, խելքն ու հասկացողութիւնը ունեն այնպէս մը վերաբերելու, որ այդ աղետալի գինը չվճարէ երկիրն ու համայն Հայութիւնը
ատոր համար ել մեր «ապստամբները», իրական աշխարհում (ոչ թէ Համացանցի վրայ կամ իրենց երեւակայութեան մէջ), կը մնան մի քանի հարիւր անձեր, մէկ մասը անձնապէս շահագրգռուած, միւս մասը պարզապէս մոլորած
Հ.Շ.,խնդրում եմ կոնկրետ գրեք թե այդ ինչ մեծ գին է վճարել Վրաստանը,Սահակաշվիլու բարեփոխումների դիմաց:Մեկ էլ կոնկրետ ասեք թե այդ ինչ հատկություներով են օժտված մեր օլիգարխները,որոնք իրենց մենաշնորհ դիրքերով Հայաստանը հայաթափել են:
Վրաստանը, միանալով Արեւմուտքին, մի քանի օրուայ մէջ կորսնցուց իր տարածքից նշանակալից բաժիններ, որպէս Ռուսաստանի կողմէ հակազդեցութիւն, պատիժ: Եւ նա դարձաւ Արեւմուտքի լրիւ խամաճիկը, Կովկասի մէջ: Տակաւին շատ անստոյգ ապագայով, հակառակ այն մակերեսային երեւոյթներին որմէ շատ արագ են խաբւում մեզմէ ոմանք – ըստ սովորութեան – : Այս կացութիւնը նոյնութեամբ կրկնուեցաւ Ուկրաինայի պարագային:
Սակայն մենք մեր իսկ փորձառութիւններից դասեր քաղել չգիտենք, ալ ուր մնաց ուրիշների օրինակից:
Եթէ Հայաստանը միանայ Արեւմուտքին, նուազագոյնը՝ մեր կողմէ մարդկային անասելի վնասներէ ետք, դարձեալ կը կորսնցնենք Արցախը: Եւ դեռ այդպէսով ալ չի վերջանար մեր վնասը: Որովհետեւ մեր մնացորդաց «երկիրն» ալ ծունկի կու գայ Թուրքիոյ առջեւ, ինչպէս այդ արեւմտեան պետութիւնները իսկ որոնք մեզմէ ոմանք, երեւակայական արժեւորումներով, տեսնում են որպէս փրկարար ուժեր:
Մեր օլիգարխները, նոյնիսկ երբ որ միայն իրենց գրպանների մասին են մտածում, գիտեն այդպէս անել՝ առանց թեքուելու դէպի Արեւմուտք: Անձնական շահի համար յաճախ սխալ բաներ են անում անոնք, սակայն մնում են այն հասկացողութեան մէջ թէ Արցախի եւ Հայաստանի ճակատագիրը, այժմու դրութեամբ եւ դեռ երկար ժամանակի համար, կախեալ է Ռուսաստանից:
Իսկ այն ինչ կը վերաբերի Հայաստանի «հայաթափման» (մի քիչ վիրաւորական հաստատում, անոնց նկատմամբ որ այդտեղ մնում են, ապրում են, դիմանում եւ պայքարում են, միաժամանակ վայելում են), այդ հիւանդագին արտագաղթի էական պատճառը այն է թէ կարգ մը հայերի մօտ ազգի, հայրենիքի եւ պետութեան ըմբռնողութիւնը շատ տկար է, նոյնիսկ անգոյ: Այդպիսի մարդի ինքն իր մասին է մտածում միայն, մնացեալին իր համար ոչ մէկ արժէք ունի, ոչ մէկ իմաստ: Հետեւաբար այդպիսիները լքում են Հայաստանը, փախչում են դէպի օտարութիւն, դէպի երազներ: Յատկապէս այս նիւթիւն մէջ, օլիգարխների խնդիրը երկրորդական է ուրեմն:
Իրականութիւնը այն է թէ կարգ մը հայեր – այս պարագային, բոլորն ալ Հայաստանբնակ կամ այնտեղից՝ դասալիք -, խնդիր չունեն հրաժարուելու Արցախից, եթէ այդ նշանակելու է թէ իրենց անձնական կեանքը կը բարելաւուի:
Օլիգարխները այդ հայերից չեն:
Վրաստանը կորցրել է իր տարածքները այն ժամանակ երբ արեւվմուտքի հետ կամ ուներ այնքանշ որքան Թուրքմենիան հիմա,այսինքն կապ չուներ:Դուք խեղաթյուրում եք իրականությունը,հուսով եմ ոչ դիտավորյալԻսկ նախավերջին պատասխանսխանս վերաբերվում էր Ռուբենի գրածին կապված Կարապիլա գյուղի հետ:
Ձեր սիրելի օլիգարխները,հավաքում եվ Հայաստանի շրջանառությունից հանում են այն գումարները, որոնք Ձեր կողմից կոչված այդ դասալիքները դրսում աշխատել եւ ուղարկել են իրենց ընտանիքներին:Ւսկ դուք գիտե՞ք ինչ վտանգներ է իր մեջ պարունակում փողի շրջանառության երաշտը:Ձեզ դա պետք չէ քանի որ ես լուրջ կասկածներ ունեմ,որ Դուք սփուոքի նախաարության աշխատակից եք,որը արեւմտահայերենում նույն սխալներն է ինչ որ սփյուռքի նախարարության Հայաստանցի խմբագրերը:Պատահականությու՞ն է….Միգուցե…
ճիշտ կլինի ասել թէ ինչպես են նախագահ-օլիգարխները վաճառում հանրապետությունը
https://www.aravot.am/2015/06/16/582428/
(Հայաստան-Իրան գազամուղը ու երկաթգիծը)
Եթե չեմ սխալվում դա վերջերս է եղել ու կապ չունի Սահակաշվիլու հետ:Եթե նույնիսկ այն կապենք Վրաստանի Եվրոպամետ քաղականության հետ ապա,իմ տեղեկություններով ոչ մի հատված նավթատարից չեն զավթել այլ պարզապես,օգտվելով սահմանների անորոշությունից մի քանի հարյուր մետր առաջ են եկել,նույնիսկ եթե վերցրել են մի փոքր հատված,որում ես կասկածում եմ,դա ոչ մի կերպ չի կարելի անվանել մեծ գին ի համեմատություն մեր կողմից, էներգիայի ոլորտում, վճարված գնի հետ:
իմ մասին Ձեր անհեթեթ «կասկածները» անգամ մը եւս կ’ապացուցեն թա Հայաստանում կան անձինք որոնք անբուժելիօրէն անկարող են դիմագրաւելու որեւէ մօտեցում կամ կարծիք որ չի համընկում իրենց մակերեսային, պարզամիտ, երեխայավայել դիրքորոշումների հետ
ես արդէն էգուց դարձեալ Արցախում կը լինեմ, ընտանիքիս հետ
հրամեցէք, այդտեղ թեյ մը կը խմենք միասին, դէմ-առ-դէմ կը շարունակենք այս զրոյցը, սիրով – անկէ ետք կը նայինք յետոյ տակաւին կ’ունենաք այդպիսի «կասկածներ» –
https://www.shoushisummercamp.org/
Հա, ճիշտա, մեզ մոտ ամեն ինչ լավա, ճանապարհները ընտիր վիճակում են, կոռուպցիա ընդհանրապես չկա, դատարանները անկախ են, տնտեսությունը զարգանում ա շատ արագ, Սևանում ջրի ջերմաստիճանը մոտ 30 աստիճան ա, քոթեջների վարձը աշխարհում ամենաէժանն ա, Ծաղկաձորում համարյա ձրի յա, արտահանումն ել բեռնատար մեքենաները չեն հերիքում, որ ավելի շատ արտահանենք, Հայաստանն էլ արդարության կղզի յա, իսկ Վրաստան-Սոմալիի ճանապարհներին ամեն քայլափոխի ավտոներից գումար շորթող, մարդկանց առևանգող ավազակախմբերինել Սահակաշվիլին չի վերացրել, էլի մենք ենք վերացրել:
Վրաստանը ոչ մի գին էլ չի վճարել,եթե նկատի ունեք Աբխազիա,Օսետիա,ապա նրանք շատ վաղուց էին առանձնացել:իսկ թե նկատի ունեք վրացի խոպանչիների սահմանափակումը Ռուսաստան ապա, շուտով,:Ռուսաստանցիներն Վրաստան են գալու խոպանի:
Ռուսական ուժերը հարավօսական Կարապիլա գյուղի մոտ «զավթել» են Բաքու-Սուփսա նավթատարի մի հատված։
Մենք ընդամենը պետք է իրացնենք մեր ունեցած հնարավորությունները, մեր ամենակեղտոտ հատկանիշը՝ անհավատությունն է մեր հայ միասնական հաջողության հարցում, մենակ բանակի զինվորի հարցում չենք կասկածում, իսկ պետք է միասնական գործենք նաեւ մնացած բոլոր բնագավառներում։ Մեր պետականությունը կներեք հաշմանդամ է, միայն բանակն է որակով, իսկ տնտեսությունը ու պետության մնացած բնագավառները ստրկական վիճակում են, բոլորս էլ դա շատ լավ գիտենք ու անընդհատ կրկնել, թե ոչխարները կերան էս երկարը, դրանով հաշմանդամը չի ապաքինվի։ Առաջարկում եմ պետական մակարդակով հայտարարել տնտեսական զորահավաք։
«Մեր տարբերությունների հիմնական պատճառներից մեկն այն է, որ վրացիներն ավելի «պետական ազգ են», քան մենք…»
Թթու է՝ թան չէ,
Ամեն մարդու բան չէ։
Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին։
Քանի որ Վրաստանի թեմանա պարոն Աբրահամյանին կոչ եմ իմ կողմից հետևյալ հարցտ բարձրացնել արևմուտի կողմից ֆինանսավորվող հիմնարկների մոտ ՀԲ, ԱՄՀ և այլն.
Պարոնայք Վրաստանի արևմտամետ կողմորոշում ընդունելուց ի վեր ամբողջ օրը Վրաստանին գովերգում եք, բիզնեսի համար փայլուն պայմաններ, կոռուպցիա չկա, ազատ մրցակցություն, Հայաստանին հակառակը մբողջ օրը քլնգում եք մոնոպոլիզացված տնտեսություն կոռուպցիա և այլն.
Բա ոնցա լինում որ շրջափակված Հայաստանը համամասնորեն նայելով ավելի շատ ապրանքա արտահանում քան Վրաստանը բաց սահմաններով՞
Ես զարմանում եմ՝ Հայաստանը արտադրում է կաթի փոշի ու արտահանում:
Չեմ զարմանա՝ Հայաստանը արտադրում է նավթ, նավթաքիմիական արտադրանք, էլեկտրաէներգիա, բնական գազ, օդանավեր, երկաթուղային ռելսեր, ոսկի ու արտահանում: