Սեբաստիա 25 շենքի երկրորդ մուտքի վեցերորդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի պատճառով վնասվել են այլ բնակարաններ:
Մոտ մեկուկես ժամ առաջ բռնկված հրդեհի պատճառով այս պահին շենքի տվյալ և հարակից մուտքերի բնակիչները տարհանվել են, դադարեցվել է շենքի գազամատակարարումը, դեպքի վայր է ժամանել մի քանի հրշեջ մեքենա:
Նախնական տվյալներով` հրդեհի պատճառը շենքի երկրորդ մուտքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում տևական ժամանակ միացված մնացած արդուկն է եղել: Դրա պատճառով նախ հրդեհվել է տանտիրոջ բնակարանը, այնուհետև վնասվել են ներքևի և վերևի հարկերի բնակարանները: Բարեբախտաբար, բնակարաններում այդ պահի դրությամբ մարդիկ չեն եղել: Մարդկային կորուստներ և տուժածներ չկան: Շենքի մուտքում այն աստիճան ծուխ ու կրակ է, որ փրկարարները չեն կարողացել մուտքից մոտենալ բնակարանին, այլ դա արել են դրսից:
Այս պահին հրդեհը հանգցվել է, սակայն դեռ բնակիչներին բոլորին թույլ չեն տալիս մուտք գործել բնակարաններ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նախ հարգելի հայ հասարակությանը համապատասխան լրագրող, շատ լավ կլինի եթե մինչ նորություն հրատարակելը ժամանեք դեպքի վայր, տեղեկացված լինեք ամեն ինչից, հետո նոր լուրեր հրապարակել, քանի որ.
1. Նախ հրդեհը բրնկվել է հոսանքի պատճառով
2. ԱԻՆ ահազանգելուց միայն 45 րոպե հետո ժամանեցին ընդամենը 2 հրշեջ մեքենա՝ բավականին փորձառու հրշեջներով, որոնք նախ չունեին հակագազ, այնուհետև 20 րոպե հետո, հրշեջների փորձերից հետո տան տերն է կոտրում դուռը.
3 Շենքում այրվել է միայն տվյալ բնակարանը, ոչ մի այլ բնականար ոչ մի վնաս չի կրել, ոչ մի այլ բնակարանի ապակիներ չեն կոտրվել, չի տուժվել ոչ-ոք:
Հարգելի Արեն, հոդվածը պատրաստվել և հրապարակվել է դեպքի վայրում գտնվող ականատեսների ահազանգի և նրանց հաղորդած տեղեկությունների հիման վրա: Եթե Դուք ինքներդ ցանկություն ունեք հաղորդելու նոր տեղեկություններ կամ Ձեր անհամաձայնությունը հայտնելու հրապարակված փաստերի առնչությամբ, պատրաստ ենք հրապարակել նաև Ձեր տեսակետը: Ինչ վերաբերում է տուժածներ լինել-չլինելու` Ձեր դիտարկմանը, ապա հոդվածում նշված է, որ ոչ ոք չի տուժել:
Խնդրում եմ ուշադիր եղեք Քրեական օրենսգրքի նշված հոդվածներին.
Հոդված 144. Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը
Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
Հոդված 135. Զրպարտությունը
1. Զրպարտությունը՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Զրպարտությունը, որը դրսեւորվում է հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ զանգվածային լրատվության միջոցներով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները՝ զուգորդված՝ անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ մեղադրելով՝
պատժվում են ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: